չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Դադիվանքի վանահայր

Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Դադիվանքի վանահայր

Ես գիտեմ որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Այս մասին հանրահավաքին հարթակից ասաց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

 

«Եթե այդպիսինները կան, խնդրում եմ` վաղը, մյուս օրը, հավավենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում, մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր Դադիվանքի պարսպի պատերի տակ թուրքն է քայլում:

Նա նշեց, որ մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ: «Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ պառակտում սկսեցինք առաջացնել` սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանիցներ, մենք հայ ենք: Մենք պետք է ապաշխարենք մեր մեջ, մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե եղավ, մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ է սպասում, Աստված պահապան քեզ իմ հայ ժողովուրդ»,-ասաց նա:

  • Կիսվել: