շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել. պատգամավոր

Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել. պատգամավոր

Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Մի քանի «գիտունիկներ» ասում են՝ ժամանակակից գրողներին պետք է մտցնենք դպրոցական դասագիրք, որ հայտնի դառնան։

Հարգելիներ, թողեք գրականության դասագրքերի, ծրագերի մասին խոսեն փորձառու ուսուցիչներն ու գրականագետները...

Իսկ ժամանակակից գրողներին ո՞վ է արգելում թող գրեն, տպագրվեն։ Կարդալու բան լինի՝ կկարդան, իրար կփոխանցեն, հայտնի կդառնան, դպրոցականի ուսումնասիրության բան կլինի մեջը՝ մասնագետները կքննարկեն, կներառեն...

Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել։

Մի նեղացրեք քննարկումները։

Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն։

Մենք պետք է ունենանք ազգային դպրոց»,- գրել է նա։

  • Կիսվել: