երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 90 հանցագործության դեպք, այդ թվում 3-ը նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 90 հանցագործության դեպք, այդ թվում 3-ը նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 27, հարկերից խուսափելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, դրամանենգության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: