երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մեդվեդևը մեկնաբանել է Ռուսաստանին պարտության մատնելու՝ Արևմուտքի մտադրությունը

Մեդվեդևը մեկնաբանել է Ռուսաստանին պարտության մատնելու՝ Արևմուտքի մտադրությունը

Արևմուտքին չի հաջողվի հաղթել Ռուսաստանին եւ սահմանափակել նրա տնտեսական զարգացումն ու քաղաքական ազդեցությունն աշխարհում։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ ու նախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, հայտնում է Lenta.ru-ն։

Այս խոսքերով Անվտանգության խորհրդի փոխնախագահն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելուն։ 

«Չի ստացվի. նրանց տպագրական մեքենան ավելի արագ կփչանա, ինչի պատճառով Ամերիկան ​​անընդհատ ավելացնում է իր՝ առանց այն էլ չափազանց ուռճացած պետական ​​պարտքը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

  • Կիսվել: