շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մայրաքաղաքի կենտրոնում ծառ հատած անձինք հայտնաբերվել են

Մայրաքաղաքի կենտրոնում ծառ հատած անձինք հայտնաբերվել են

Սոցցանցում և լրատվական կայքերում սեպտեմբերի 5-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում։ Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, ժամը 22:25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որի ընթացքում հայտնել են, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։

Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել են 45-ամյա տղամարդուն և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: