շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի. ՌԴ դեսպանատուն

Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի. ՌԴ դեսպանատուն

Մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթ կիրականացվի՝ ՌԴ քաղաքացիներին Հայաստանից փոխադրելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Նշվում է, որ չվերթից կարող են օգտվել ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռոստովի մարզում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում:

Չվերթից օգտվելու համար հարկավոր է նախապես գրանցվել, տեղերը սահմանափակ են:

«Եթե ռուսական ավիաընկերության չվերթի տոմս ունեք և չեք վերադարձրել, ապա թռիչքից առաջ հարկավոր է դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը»,- նշվում է հաղորդագրությունում: Թռիչքն անվճար կլինի միայն ավիաընկերությունների միջև տոմսերի փոխանակման համաձայնության դեպքում, մնացյալ դեպքերում թռիչքը վճարովի է:

  • Կիսվել: