ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մաշտոցի պուրակում հատված 4 ծառերը անկենսունակ են եղել. Անի Խաչատրյան

Մաշտոցի պուրակում հատված 4 ծառերը անկենսունակ են եղել. Անի Խաչատրյան

Երևանի քաղաքապետարանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձել է հատված ծառերին, մասնավորապես, նշելով․

«Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում. փորձեմ հարցերին պատասխանել գրառումով....

1.Տարածքը մինչև (մոտ)2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:

2.Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:

3.Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:

4.Ծառերը անկենսունակ են եղել:

Հ.Գ.Ցավոք՝ ասֆալտին պարկող ակտիվիստից այդպես էլ թիմ չդարձաք»։

 

 

 

  • Կիսվել: