երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մարդկանց 100.000 դրամով աջակցելու առաջարկն իշխանությունը համարում է պոպուլիզմ, իսկ ինչպե՞ս բնորոշենք աստղաբաշխական պարգևավճարները. Խաժակյան

Մարդկանց 100.000 դրամով աջակցելու առաջարկն իշխանությունը համարում է պոպուլիզմ, իսկ ինչպե՞ս բնորոշենք աստղաբաշխական պարգևավճարները. Խաժակյան

Քաղաքապետը իր իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանին այս ամիս պարգևատրվել է երկու անգամ՝ գումարային 2 մլն 360.000 դրամ գումարով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ՛՛Լույս՛՛ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

՛՛Բայց, ժողովուրդ ջան, այս իշխանությունը համարում է, որ մարդկանց 100.000 դրամով աջակցելու առաջարկը պոպուլիզմ է։ Իսկ ինչպե՞ս բնորոշենք այս աստղաբաշխական պարգևավճարները՛՛,-հավելել է նա։

  • Կիսվել: