ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարալ Նաջարյանը Հայաստան է վերադարձել (տեսանյութ)

Մարալ Նաջարյանը Հայաստան է վերադարձել (տեսանյութ)

Ադրբեջանական գերավարությունից ազատված եւ Բեյրութ գնացած Մարալ Նաջարյանը Հայաստան է վերադարձել: Այդ մասին տեղեկանում ենք Լիբանանից, որտեղ նա հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՅԴ Է. Ակնունի ակումբում՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար: Նա մասնավորապես նշել է, որ իր գերեվարությունից ազատման գործում մեծ է եղել նաեւ Լիբանայի եւ հայկական կառույցների դերը, որոնք տարբեր նամակներ են հղել միջազգային կառույցներին, գրում է arevelk.am-ը:

Մարալ Նաջարյանը նշել է, որ հայրենիք վերադառնում է մեծ հույսերով՝ այնտեղ աշխատանք գտնելու եւ իր կյանքը շարունակելու ծրագրով:

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել է 2020-ի նոյեմբերին՝ եռակողմ հայտարարության հաջորդ օրը, երբ լիբանանահայ Վիգեն  Ուլջեքյանի հետ գնում էին Շուշիից վերցնելու իրենց իրերը: Նրանք պատերազմից առաջ էին վերաբնակեցման ծրագրով փոխադրվել Բերձոր, սակայն չէին հասցրել բնակվել Արցախում: Մարալը Ռուսաստանի միջնորդությամբ ազատ էր գերությունից ազատվել է այս տարվա մարտին եւ Թուրքիայի ճանապարհով հանձնվել Լիբանանին: Նրան ուղեկցած մյուս լիբանահային՝ Վիգեն Ուլջեքյանին Ադրբեջանը քրեական մի քանի հոդվածներով 20 տարվա բանտարկության է դատապարտել:  

  • Կիսվել: