Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. Պեսկով
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զրույցը նախապատրաստվում է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը մայիսի 19-ին հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։
Ավելի վաղ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00) հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հարցերը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտինի և Թրամփի միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։