Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքական
Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի, գրում է armsport.am-ը:
Ըստ Metaratings.ru-ի՝ հավաքական են հրավիրվել Ռուսաստանի ակումբներում հանդես եկող հինգ ֆուտբոլիստներ՝ Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Էդգար Սևիկյանը («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Տիգրան Ավանեսյանը (Տուլայի «Արսենալ»):
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ:
2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանը կսկսի սեպտեմբերին՝ մրցելով Պորտուգալիայի, Իռլանդիայի և Հունգարիայի հետ: