Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 150 մարդ է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով վերջին մեկ օրում ավելի քան 150 մարդ է զոհվել, հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 153 զոհի մարմիններ և 459 տուժած»:
Նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 8,6 հազարը: