Արաղչին Երևանին ու Բաքվին կոչ է արել շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիր
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ կոչ է արել Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:
Նշվում է, որ Արաղչին ասել է, որ խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունություն և կայուն անվտանգություն տարածաշրջանում և կնպաստի տարածաշրջանային առաջընթացին և զարգացմանը:
Իրանցի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի արագացնի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը և դրա իրականացումը: