Չպետք է նորից աչք փակենք Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների խախտումների դեմ․ Շումեր
Սենատոր Չաք Շումերը երկար ժամանակ եղել է հայ ժողովրդի անսասան պաշտպանը՝ անխոնջ աշխատելով, որպեսզի Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռացվի, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA):
՛՛Արդարադատության հանդեպ նրա հանձնառությունն անսասան է՝ լինի դա աջակցություն Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտում Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, թե աջակցություն հայ ժողովրդին խաղաղության և անվտանգության համար պայքարում:
Ես շարունակելու եմ հանդես գալ Ադրբեջանի կառավարության կողմից Մարդու իրավունքների խախտումների դեմ։ Մենք չպետք է նորից աչք փակենք դրա վրա, նշել է նա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ: