կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Լիբանանի վարչապետն արաբ գործընկերներին կոչ է արել ճնշում գործադրել միջազգային հանրության վրա՝ Իսրայելին ստիպելու դադարեցնել հարձակումները

Լիբանանի վարչապետն արաբ գործընկերներին կոչ է արել ճնշում գործադրել միջազգային հանրության վրա՝ Իսրայելին ստիպելու դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու և Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկիրը շարունակում է տառապել Իսրայելի օկուպացիայից և հրադադարի ամենօրյա խախտումներից: Մենք կոչ ենք անում մեր արաբ եղբայրներին ճնշում գործադրել միջազգային հանրության վրա՝ Իսրայելին ստիպելու դադարեցնել իր հարձակումները և ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից»։

Սալամը շեշտել է Լիբանանի նոր կառավարության հանձնառությունը՝ չմիջամտելու հարևան պետությունների գործերին։ «Լիբանանը մտադիր է ռազմավարական գործընկերություններ կառուցել արաբական երկրների հետ: Մենք մեր պատմության մեջ նոր էջ ենք բացել և բարեփոխումների քաղաքականություն ենք վարում»,-հավելել է նա:

 

 

  • Կիսվել: