երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանրամասներ՝ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին

Մանրամասներ՝ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի մասին

Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:

  • Կիսվել: