ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված․ ՄԻՊ

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

«Սիրելի՛ լրագրողներ,

Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,

 Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

 Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ  և այլն։

 Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։

 Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։

 Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։

 

  • Կիսվել: