շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա)

Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա)

Լոս-Անջելեսում տևական հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում մահացել է հայկական շանսոնի արքա  Բորիս Դավիդյանը (Բոկա):

Բոկան տասնյակ երգերի հեղինակ-կատարող է, որոնց թվում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են "Доля воровская", "Ցավդ տանեմ", "Ջանա" եւ այլն: Նա իր առաջին երաժշտական ալբոմը ձայնագրել է 1972 թվականին: 1995թ.-ից Բոկան ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Նշենք, որ Բոկայի որդին`  Ժոկան նույնպես շանսոնի կատարող է: 
 
Բոկայի երգարվեստի վրա խորը հետք է թողել նրա կենսագրությունը: Տղան վաղ մանկությունում զրկվել է ծնողներից և նրան "փողոցն է" կյանքի դասեր տվել:   
 

  • Կիսվել: