ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Lուրերն այն մասին, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական գրասենյակի ռուսաստանյան թղթակցին վտարում են Ռուսաստանից, չեն համապատասխանում իրականությանը

Lուրերն այն մասին, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական գրասենյակի ռուսաստանյան թղթակցին վտարում են Ռուսաստանից, չեն համապատասխանում իրականությանը

 Մամուլում տարածված այն լուրերը, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական գրասենյակի ռուսաստանյան թղթակից Ազա Բաբայանին Ռուսաստանի ԱԳՆ վտարում է ՌԴ տարածքից, որպես «persona non grata», չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հենց ինքը` Ազա Բաբայանը:

«Ի դեպ, «Ազատությունը» Ռուսաստանում արգելված չէ, ունի գրասենյակ ու բազմաթիվ թե ռուսական ծառայության, թե այլ ծառայությունների թղթակիցներ»,- գրել է Բաբայանը։

Ինչ վերաբերվում է շրջանառվող լուրերին այն մասին, որ ՀՀ Արտգործնախարարությունը Բաբայանին դիվանագիտական անձնագիր է տվել, ապա այս առնչությամբ InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, ար Բաբայանը հանդիսանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամ և նրան դիվանագիտական անձնագիր հասնում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն (օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ընտանիքի անդամներին նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս տրամադրվում է դիվանագիտական անձնագիր)։

  • Կիսվել: