երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան ամբողջությամբ այրվել է

Լոռու մարզում Volkswagen-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան ամբողջությամբ այրվել է

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Volkswagen մակնիշի 35 SC 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարական վարչոււթյան Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայությսն գծով տեղակալ Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: