ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են Niva-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են Niva-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 65-ամյա Սոս Ալեքսանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 35-ամյա Արսեն Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Քոչարյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, սակայն բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել:

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ: 

 

  • Կիսվել: