ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում հողային բարեփոխումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում հողային բարեփոխումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում ՀՀ-ում հողային բարեփոխումների քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: