կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Կրակոց Երևանում․ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով Lexus

Կրակոց Երևանում․ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով Lexus

Այսօր, ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: