շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոթիում այրվել է 140 հակ անասնակերով բեռնված ավտոմեքենա

Կոթիում այրվել է 140 հակ անասնակերով բեռնված ավտոմեքենա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ջ․)։

 

  • Կիսվել: