չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Արգավանդ գյուղի մոտակայքում մեքենան դուրս է բերվել լճից

Արգավանդ գյուղի մոտակայքում մեքենան դուրս է բերվել լճից

Հունիսի 2-ին, ժամը 13:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի մոտակայքում՝ լճի մեջ, ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ամրակապել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան, իսկ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել այն։

  • Կիսվել: