հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ԱԴԾ-ն կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի նկատմամբ

ԱԴԾ-ն կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի նկատմամբ

Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ: Այս մասին վկայում են ֆիզիկական անձանց պարտապանների գրանցամատյանի տվյալները, տեղեկացնում է vedomosti.ru-ն:

Ըստ քարտադարանի՝ վարույթը սկսվել է հունիսի 26-ին, մինչդեռ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը համապատասխան կատարողական թերթը տվել է դեռ մայիսի 7-ին։

Աղլարովը Crocus Group ընկերությունների խմբի սեփականատերն է։ 2020 թվականին Forbes-ի ՛՛Ռուսաստանի 200 խոշորագույն գործարարների՛՛ վարկանիշում զբաղեցրել է 55-րդ տեղը ՝ 1,7 միլիարդ դոլար կարողությամբ:

  • Կիսվել: