հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Հնդկաստանը Հունաստանին թիրախային հրթիռներ է առաջարկել ընդդեմ Թուրքիայի

Հնդկաստանը Հունաստանին թիրախային հրթիռներ է առաջարկել ընդդեմ Թուրքիայի

Հնդկաստանի և Հունաստանի մամուլում լայն արձագանք է գտել Հնդկաստանի օդուժի հրամանատար Ափ Սինգհի Աթենք կատարած այցը: Հունիսի 28-ին տեղի ունեցած այցի ժամանակ Սինգհը հանդիպել է Հունաստանի օդուժի հրամանատար կորգեներալ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Աթենքում անցկացված "DEFEA-25" ռազմական ցուցահանդեսում Հնդկաստանը ցուցադրել է իր հեռահար հրթիռների "LR-LACM" նմուշը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ "LR-LACM" հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օդանավակայաններին, ռադարային կայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին: Հունական լրատվամիջոցները պնդում են, որ բավարար քանակությամբ այսպիսի հրթիռների առկայության և "Rafale" ու "F-16 Viper" կործանիչների հետ համատեղ օգտագործման դեպքում Թուրքիան կարող է հայտնվել Իրանի նմանատիպ իրավիճակում:

Հունական մամուլի հաղորդմամբ՝ նման ռազմական համագործակցությունը Հունաստանին զգալի ռազմավարական առավելություն կտա տարածաշրջանում: Այս զարգացումները տեղի են ունենում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում և Միջերկրականում երկարատև տարաձայնությունների ֆոնին:

 

  • Կիսվել: