Մեսսին որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում։ Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 38-ամյա ֆուտբոլիստը լիովին գոհ է թիմում ունեցած իր դերից և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։
«Լեոյի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը։ Իրականությունն այն է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցությունը շարունակելու հարցում։ Անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են ճիշտ հերթականությամբ, որպեսզի դա տեղի ունենա մոտ ապագայում»,– գրել է Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտեր Մայամին» Մեսսիին կառաջարկի նոր մեկ տարվա պայմանագիր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։