հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ադրբեջանն իրականացնում է բռնազավթված Արցախում համամարդկային մշակութային ժառանգության յուրացում և ոչնչացում

Ադրբեջանն իրականացնում է բռնազավթված Արցախում համամարդկային մշակութային ժառանգության յուրացում և ոչնչացում

Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է բռնազավթված Արցախի տարածքում համամարդկային մշակութային ժառանգության համակարգված յուրացում և ոչնչացում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«Այդ գործողությունները հանդիսանում են ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ։

Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։ Նման այցերը օրինականացնում են բռնազավթման ու համաքրիստոնեական ժառանգության ոչնչացման հետևանքները և պարարտ հող են ստեղծում հետագա մշակութային ցեղասպանությունների իրագործման համար»,-նշել է նա:

  • Կիսվել: