հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Ադրբեջանում զգույշ լինել

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Ադրբեջանում զգույշ լինել

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված իր քաղաքացիներին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության առնչությամբ։

«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի քաղաքացիներին թախանձագին խորհուրդ ենք տալիս, Ադրբեջան մեկնելու նպատակահարմարության մասին որոշում ընդունելիս, հանգամանորեն հաշվի առնել երկրում տիրող իրավիճակը։

Միաժամանակ մեր քաղաքացիներին կոչ ենք անում հանրապետությունում առավել զգույշություն և խոհեմություն ցուցաբերել»,-ասված է ՌԴ արտաքաին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

  • Կիսվել: