հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կոտայքի մարզում բախվել են 26 ու 28-ամյա վարորդների մեքենաները. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են 26 ու 28-ամյա վարորդների մեքենաները. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը

Ժամը 18:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող գազալցակայանի դիմաց բախվել են Զորավանն գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TX 538 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Գ.-ի վարած Renault մակնիշի 36 AG 064 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 49-ամյա Ա. Զ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: