հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ին. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու Չարենցավանի բժիշկները

Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ին. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու Չարենցավանի բժիշկները

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Եևրան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բետնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Է. Սիրականյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: