երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է կամրջի արգելապատնեշին. կա վիրավոր

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է կամրջի արգելապատնեշին. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մանուկ Խ.-ն՝ իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Լեռնանիստ գյուղի կամրջի բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Մարատ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: