շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է մանկաբույժի մոտ

Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է մանկաբույժի մոտ

Կորոնավիրուսից մանկաբույժ է մահացել։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում:

Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- գրել է նա։

  • Կիսվել: