կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կորոնավիրուսի կասկածով Վրաստանի քաղաքացի է հոսպիտալացվել

Կորոնավիրուսի կասկածով Վրաստանի քաղաքացի է հոսպիտալացվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Այս մասին հայտնում է aliq.ge լրատվական կայքը:

Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս:

Դեռևս անհայտ է, թե կոնկրետ ինչ վիրուսով է վարակվել Չինաստանից ժամանած Վրաստանի քաղաքացին:

  • Կիսվել: