Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց Երևանի քաղաքապետի փոփոխությամբ․ Աշոտ Բլեյան
Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց Երևանի քաղաքապետի փոփոխությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» պետք է անպայման քննարկի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարաանի հարցը:
«Դա երևանցու համար վիրավորական է: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց Երևանի քաղաքապետի փոփոխությյամբ: Դա հաշտության ճանապարհն է: Բլեյան Աշոտն այդքան հեշտ հետ չի կանգնում գաղափարից», - ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի։
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
Անդրադառնալով այսօր ոստիկանների կողմից իր բերման ենթարկվելու հարցին, ասաց․
«Ինչու մեր այսօրվա արածը ոչ իրավակա՞ն էր: Եթե մենք խոսում ենք հանրակրթության փոփոխությունների մասին, ապա պետք է շատ ավելի ուշադիր լինենք հայաստանյան փորձի նկատմամբ», - ասաց Աշոտ Բլեյանը:
Նշենք, որ թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը:



