կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է․ Լևոն Քոչարյան

Կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է․ Լևոն Քոչարյան

Վերաքննիչ դատարանի նիստում քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։

Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։ Նրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոդրին՝  Լևոն Քոչարյանը։

«Այն, ինչ կատարվում է, բոլորը հասկանում են: Թավադյանը մեր ընկերն է, հարազատը, ես չէի կարող չգալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Թավադյանի գործը կապ ունի մամուլը ճնշելու փորձի հետ։

«Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ կոնկրետ լրատվամիջոցներ են թիրախավորվում, 5-րդ ալիքն էլ դրա մեջ է: Սրանով փորձ է արվում ճնշել մամուլը»,- ասել է նա:

  • Կիսվել: