շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը՝ քաղաքական սնանկության հետեւանք․ Մանե Թանդիլյան

Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը՝ քաղաքական սնանկության հետեւանք․ Մանե Թանդիլյան

Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության եւ քաղաքական սնանկության հետեւանք է։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, հավելել է.

«Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաեւ դատապարտելի։

Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից եւ արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»:

  • Կիսվել: