կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիանու Ռիվզը «Մատրիցա» ֆիլմում նկարահանվելու համար ստացած հոնորարի մեծ մասը նվիրաբերել է բարեգործությանը

Կիանու Ռիվզը «Մատրիցա» ֆիլմում նկարահանվելու համար ստացած հոնորարի մեծ մասը նվիրաբերել է բարեգործությանը

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը «Մատրիցա» գիտա-ֆանտաստիկ ֆիլմաշարի առաջին ժապավենի նկարահանումներին մասնակցելու համար ստացած հոնարարի 70 տոկոսը նվիրաբերել է լեյկեմիայի դեմ պայքարի հիմնադրամին, գրում է Daily Mail-ը։

1999թ․-ին նրա կրտսեր քույրը՝ Քիմը, լեյկեմիայի դեմ պայքարում էր արդեն ութ տարի։ Այդ տարիներին դերասանի ուսերին է եղել հիվանդի մասին հոգ տանելու եւ նրա վերականգնման պարտականությունը։ Ախտորոշումից 10 տարի անց հիվանդությունն անցել է ռեմիսիայի շրջան, Քիմն այժմ 55 տարեկան է։

Ավելի ուշ Ռիվզը բարեգործական հիմնադրամ է հիմնել քաղցկեղով հիվանդներին օգնելու համար։ Սակայն կազմակերպությունն իր անունով չի կոչել։

  • Կիսվել: