երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումներով ուսումնասիրվել է լրատվական կայքերից մեկում հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի` խոսողները քննարկում են ինչ-որ գործողություններ կազմակերպելու, անցկացնելու, նաև՝ դրանց դիմաց վճարված գումարի մասին հարցեր։

Պարզվել է այդ անձանց ինքնությունը, և հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են արել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչի տանն ու օժանդակ շինություններում։ Խոհանոցում՝ սառնարանի վրա, հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ, իսկ չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ ու սվին-դանակներ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: