Խուդաթյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։
Ընդգծվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։



