շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ԱԺ-ում ներկայացրել է ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը կարևոր է՝ կապված քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ։
 
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվի քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատման նոր հիմք, այն է՝ երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում:

  • Կիսվել: