շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2020
Խոշոր հրդեհ՝ Մերգելյան ինստիտուտում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Մերգելյան ինստիտուտում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։

«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին։

  • Կիսվել: