ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է

Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ճանապարհային ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է արդու մահ) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքուիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել էին Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սասուն Սանեյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Գետահովիտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սպարտակ Ենգիբարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ս. Ենգիբարյանի ուղևոր՝ Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը և Ս. Սանեյանի ուղևոր՝ Ծովագյուղ գյուղի բնակիչ, 30-ամյա Գուրգեն Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: