չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 6 տոննա կեռասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 6 տոննա կեռասով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Գևորգ Իսկանդարյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Շնող գյուղի վարչական տարածքում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեկջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Ալբերտ Հախվերդյանը և Գրիգոր Մարգարյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում։  Դեպքի վայրում վարորդ Գ. Իսկանդարյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է հանդիպակաց երթևեկող մեկ այլ ավտոմեքենան, որի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ու ինքը բախումից խուսափելու համար ավտոմեքենան փախցրել է դեպի աջ, ինչի պատճառով կողաշրջվել է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 6 տոննա գիլասով, որն ամբողջությամբ թափվել է։  

  • Կիսվել: