շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և  Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: