չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն

Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն

Այսօր, օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Honda-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: