չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Infiniti-ն ու 06-ը․ 06-ի գազաբալոնը 180 մետր շպրտվել է, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Infiniti-ն ու 06-ը․ 06-ի գազաբալոնը 180 մետր շպրտվել է, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Բագրատ Խ․-ի վարած Infiniti մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Ռոբերտ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ռոբերտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Infiniti-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գեղամ Գ․-ն տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վաղարշակ Սեդրակյանն ու Իսահակ Աբրահամյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դ․ Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ի գազաբալոնը մոտ 180 մետր շպրտվել է, ավտոմեքենան էլ կոտրել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։

  • Կիսվել: