հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 25-ամյա 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 25-ամյա 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի թիվ 5 տան դիմաց Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արգամ Զաքարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Գևորգ Հակոբյանը, 25-ամյա Էրիկ Հակոբյանը, 25-ամյա Դավիթ Վարդանյանը և 25-ամյա Ռազմիկ Աղաբաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Զաքարյանն աշխատում է Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պահակ, վիրավորներից՝ Գ․ Հակոբյանը ծառայում է ՀՀ N ՊՆ զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: