երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանին դուր չի եկել ընդդիմադիր պատգամավորների հագուստը ԱԺ-ում

Խաչատուր Սուքիասյանին դուր չի եկել ընդդիմադիր պատգամավորների հագուստը ԱԺ-ում

Այսօր բոլորը գիտեին, որ առավոտյան պետք է լինի ՀՀ նախագահի ընտրությունը և ես տեսա այդ ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը, տեսա, թե մեր ընդդիմադիր գործընկերները ինչ հագուստով են գալիս նախագահ ընտրելու։ Ինձ համար շատ կարևոր է պետություն ունենալը, իսկ դրա համար բոլոր նրբությունները շատ կարևոր են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Նրանք գիտեին, որ 5-10 րոպե են լինելու ընտրության սենյակում և այդ հագուկապը վերաբերմունք էր Սահմանադրությանը։ Պատգամավորի կարգավիճակը պետք չէ շփոթել այլ ծառայություն կատարողի կարգավիճակի հետ»,- ասաց Սուքիասյանը։

Լրագրողները  պատգամավորին հիշեցրի, որ որոշ ժամանակ առաջ լուսանկարներ էին հրապարակվել, որում իշխանական  պատգամավորները սպորտային հագուստով էին, Սուքիսյանը նշեց․ «Ուրեմն նկարեք այդ տապչկեքով պատգամավորներին ու ցույց տվեք»։

  • Կիսվել: